Լրահոս
Օրվա լրահոսը

Պետեր դը Ռուվերը նշել է, որ Բելգիան բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարական ուղին և աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին

Հոկտեմբեր 30,2025 09:50

Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ, «Նոր ֆլամանդական դաշինք» խմբակցության ղեկավար Պետեր դը Ռուվերի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծելով քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Պետեր դը Ռուվերը նշել է, որ Բելգիան բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարական ուղին և աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնություններին։

Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Բելգիայի միջև տնտեսական համագործակցությանը, ԵՄ-Հայաստան գործընկերության խորացման հնարավորություններին վերաբերող հարցերի։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031