Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմկահարույցն այն է, որ Ժաննա Անդրեասյանն անձամբ է ստորագրել «կողմնակի» եկամուտ  ստանալու՝ Մանկավարժականի հոգաբարձուների խորհրդի  որոշումը. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 30,2025 10:10

Ըստ պաշտոնական փաստաթղթերի, որոնք «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում են հայտնվել, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհուրդը 2025 թվականի մարտի 31-ին ընդունել է թիվ 39 որոշումը, որով ռեկտորի գրավոր առաջարկությամբ հավանություն է տրվել բուհի համար «կողմնակի եկամուտ» ստանալու նպատակով 50 միլիոն ՀՀ դրամի չափով ավանդի ներդրմանը «Ամերիաբանկում» մեկ տարի ժամկետով։

«Կողմնակի եկամուտ» ձեւակերպումը տարակուսանք է առաջացրել իրավապահների մոտ, քանի որ բանկային ավանդների տոկոսները հիմնադրամի օրինական եկամտի աղբյուր են, ուստի չեն կարող համարվել «կողմնակի» եկամուտ: Բայց աղմկահարույցն այն է, որ օրինականության մասին ելույթներ ունեցող Ժաննա Անդրեասյանը, որը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անձամբ է ստորագրել այդ որոշումը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն ձերբակալել է ռեկտոր Սրբուհի Գեւորգյանին եւ պրոռեկտորին։ Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար։ Սակայն մինչ այս պահը Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնել, թե բուհի համար 50 միլիոն դրամի ավանդ ներդնելու վերաբերյալ մարտ ամսին կայացված որոշումը արդյոք կապվա՞ծ է ռեկտորին առաջադրված մեղադրանքների հետ, թե՞ ոչ:

Այս իրավիճակի ֆոնին ուշագրավ է, որ նույն ՔՊ իշխանությունը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանին կալանավորեց այն դեպքում, երբ որեւէ փաստաթղթի տակ նա չէր ստորագրել, իսկ, ահա, նախարարի ստորագրությունը առայժմ որեւէ իրավական հետեւանք չի առաջացրել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031