Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը կանոնակարգված առաջ է շարժվում՝ թիրախnւմ պահելով նախկին նախագահներին, Մայր Աթոռը, քաղաքական դաշտի առաջին պլանում դիրքավորված գործիչներին. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 30,2025 11:44

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Քաղաքական դաշտում իշխանության առաջադրած «մարտերն առանց կանոնների» մոտեցումը որևէ մեկին չի շրջանցելու, նույնիսկ այն անձանց, ովքեր արտաքուստ չեզոք/պասիվ կեցվածք են ընդունել:

Իշխանությունն ունի սահմանված առաջնահերթություններ և կանոնակարգված առաջ է շարժվում՝ թիրախում պահելով նախկին նախագահներին, Մայր Աթոռը, քաղաքական դաշտի առաջին պլանում դիրքավորված գործիչներին, համայնքներում հեղինակություն ունեցող անձանց, ղեկավարներին:

Որքան իշխանությունը փորձում է «անտեսելու տալ» Դավիթ Համբարձումյանի շուրջ տեղի ունեցողը կամ ցույց տալ, թե իրականում դա սովորական գրոհ է եղել, մեկ է` աղմուկն ու դրան հաջորդող իրադարձություններն ու դրանում իշխանության նյարդային արձագանքները հակառակի մասին են խոսում:

Փաշինյանը մշտապես գործում է վա բանկի տրամաբանության ներքո, ինչը մի կողմից կասկածի տակ է դնում հանրային շահը, մյուս կողմից լարված, ատելություն և թշնամություն պարունակող մթնոլորտ ապահովում ներհասարակական հարաբերություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031