Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրեղավան համայնքի ղեկավարը լրատվամիջոցներից է տեղեկացել իր լիազորությունների կասեցման մասին

Հոկտեմբեր 30,2025 11:48

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի բյուրեղավանցիներ, գործընկերներ,
Իմ պաշտոնավարման կասեցման վերաբերյալ քննիչի որոշման մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից։ Այդ մասին որևէ կերպ իրազեկված չեմ եղել, մինչդեռ, նման պայմաններում կարող էր առաջանալ մի վիճակ, որ համայնքի ղեկավարը լիազորությունները կասեցված վիճակում կայացներ համայնքային նշանակության որոշումներ։

Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինը անտեսել է ոչ միայն իմ, այլև համայնքի հազարավոր բնակիչների շահերը։

Հարգելի բյուրեղավանցիներ, շուրջ երկու տարի առաջ հարուցված այս քրեական գործի շրջանակներում, ենթադրաբար, հարցաքննվել են հարյուրավոր քաղաքացիներ, որի արդյունքում ինձ առաջադրվել է ակնհայտ անհիմն մեղադրանք, որը ես չեմ ընդունել։

Դատարանը կորոշի, մեղավոր եմ, թե` ոչ։
Մեր համայնքում բոլորը գիտեն` ով ով է` իր ապրածով և արած գործերով։

Մի քանի չկողմնորոշված, անդեմ անձինք ամեն ինչ անում են մեր միասնությունը և քաղաքի անդորրը խանգարելու համար։
Իրենք չեն հաջողելու։ Հետագայում կներկայացնեմ մանրամասներ` կոնկրետ անուններով։

Օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու եմ իմ և մեր համայնքի ընտրողների շահերը։
Աստված մեզ պահապան…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031