Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ ցուցակում ընդգրկվելու առաջադրման վճար. ՔՊ անդամները 500 հազար, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ

Հոկտեմբեր 30,2025 14:21

Սկսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների առաջադրումը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ․

1․ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1–ից նոյեմբերի 30–ը ներառյալ։

2․ Ինքնառաջադրումը տեղի է ունենում [email protected] էլ․ փոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաեւ ՔՊ Վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։

3․ Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ Վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1–ից դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում։

4․ Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5–ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031