2020-ի պատերազմից և Արցախի լիակատար հայաթափումից հետո ավարտվեց Հայաստանը ներսից գրավելու օպերացիան…
ԱՄՆ-ն փորձում է իր հեգեմոնիան պահպանել աշխարհում և զուգահեռաբար, մրցելով Չինաստանի հետ ու զսպելով Ռուսաստանին, ձգտում է վերաձևավորել իր ազդեցության սահմանները և հումքի մատակարարման շղթաները։
ՆԱՏՕ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի ռազմական բյուջեների աննախադեպ աճից մինչև բունկերների վերակառուցում ու վերանորոգում, արտակարգ վարժանքներ և զորակոչի վերականգնում Եվրոպայում․․․ Այս ամենից վառոդի հոտ է գալիս։
Ընթացող մրցակցության մեջ էներգետիկ ռեսուրսները և աշխարհառազմավարական միջանցքները դարձան առաջնայն կարևորություն՝ որպես ապագա կարգի ձևավորման հիմնական լծակներ։
Կարդացեք նաև
Եթե ԱՄՆ-ն կարողանա՝
Ա- Վենեսուելան հնազանդեցնել կամ գրավել,
Բ-Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները հարձակման ենթարկել,
Գ- Պարսից ծոցի Արաբական երկրների նավթային եկամուտները տեղափոխել ԱՄՆ՝ որպես ներդրում,
Դ- Կարմիր և Միջերկրական ծովերը դարձնել վտանգավոր անցուղիներ,
ապա կարելի կլինի ասել, որ ԱՄՆ-ն էներգետիկ կառավարման և աշխարհագրության վերադասավորման ավելի լայն ռազմավարություն կիրառեց։
Էներգետիկ վերահսկողությունը Արևելքի նկատմամբ աշխարհատնտեսական գերիշխանության նախապայման է։ Էներգետիկ ռեսուրսների և ջրային ուղիների ցանկացած անապահովություն ամենաշատը կհարվածի Չինաստանին՝ որը օրական 11 միլիոն բարել նավթ է ներմուծում, զուգահեռաբար Ռուսաստանի էներգակիրների արտահանումը նույնպես կարող է լրջորեն խաթարվել Ուկրաինայի պատերազմից։ Արևմուտքի տեսանկյունից սա կլիներ նոր կարգ հաստատելու լավագույն հնարավորությունը։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող, թուրքագետ
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:


















































 
                         
          
          
         
 
                                    
                                   