Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլինի՞, որ դա իմ անձնական հարցը մնա». Հովիկ Աբրահամյանը՝ Սամվել Կարապետյանի աջակցության ցույցերին չմասնակցելու մասին

Հոկտեմբեր 30,2025 15:31

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գործով դատական հերթական նիստը։

ArmLur-ը Հակակոռուպցիոն դատարանի բակում զրուցել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս նշեց, որ չի ընդունում մեղադրանքները, հերքեց, որ 2023 թվականին պետությանը վերադարձված Մարմարիկի ջրամբարի մոտ անտառն ինքն է սեփականաշնորհել։

«Չկա նման բան, իրականության հետ աղերս չունի այն, ինչի մասին իրենք խոսում են. փողերի լվացման հարցին դեռ չենք հասել, թեև նման հոդված կա», – լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը, հայտնում է News.am։

Դիտարկմանը, որ Սամվել Կարապետյանն իր ընտանիքի քավորն է, բայց ինքը որեւէ անգամ չի մասնակցել հաջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաքներին, նա ասաց. «Սամվել Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի կայացման գործում անգնահատելի է, բազմաթիվ հարցերով մեր երկրի անկախության օրից սկսած, տնտեսության կայացմանը ինքն իր նպաստը բերել է։ Ինչ վերաբերում է գնալուն, օգնելուն, դա կլինի՞, որ իմ անձնական հարցը մնա։

Սամվել Կարապետյանը մեր ընտանիքի քավորն է, քավորությունը սրբություն է։ Ես ասել եմ, որ յուրաքանչյուր ապօրինի գործունեություն ժամանակին քննադատվելու է և պատժվելու է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031