«Դուք պատգամավոր եղած ժամանակ արտահայտեցիք հետեւյալ միտքը, որ ժողովրդագրության հիմնախնդիրը լուծման համար անհրաժեշտ հիմնախնդիր է, եւ մենք պետք է հասկանանք, որ դրա կարեւոր ուղղությունը ներգաղթն է, եւ մենք պետք է հասկանանք, որ ներգաղթողները պարտադիր չէ, որ լինեն հայեր։ Եվ ձեր հայտարարությունը կատարվեց գրեթե միաժամանակ, երբ Ալիեւը հայտարարեց 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու մասին։ Արդյոք սա պատահականությո՞ւն է, արդյոք դուք՝ արդեն որպես նախարար եւ ռազմավարության պատասխանատու, իրապես գտնո՞ւմ եք, որ Ալիեւի պահանջը ճիշտ է։ Եթե այո, ի՞նչ հիմնավորմամբ, եթե չէ՝ ինչո՞ւ որեւէ կերպ չեք բարձրաձայնում, որ նման պահանջ հնչեցնելն առնվազն սխալ է»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Արսեն Թորոսյանն ի պատասխան ասաց․ «Տիկին Կյուրեղյան, ինչքան էլ ուզեք, որ Ալիեւի պահանջները կատարվեն, չեն կատարվելու։ Ինչքան ուզում է բարձրաձայնեք Ալիեւի պահանջների մասին, Ալիեւի խոսնակի կամ խոսափողի դերը ինչքան ուզում է տանեք, մեկ է տեղի չեն ունենալու այդ պահանջները»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց․ «Ես ճի՞շտ հասկացա, որ դուք հենց հիմա՝ որպես արդեն կառավարության անդամ, հստակ հայտարարեցիք, որ Ալիեւի՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի պահանջը մերժում եք եւ հայտարարում եք, որ այդ պահանջը չի կատարվելու»։
«Եթե դուք հասկացել էիք, որ մենք չենք մերժում, դա դեռ չի նշանակում, որ մենք նոր պետք է մերժենք որեւէ պահանջի կատարում։ Ով նորից եմ կրկնում՝ Ալիեւ, 300 հազար փախստական, վերադարձ, եկեք մի հատ մեզ հայտնի սիրելի Գուգլով փնտրենք եւ տեսնենք, թե ով է դրա մասին խոսում ՀՀ-ում, եթե ոչ դուք»,- ասաց Արսեն Թորոսյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































