Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային ազդարարը» դատի է տվել ԿԳՄՍ նախարարին եւ փոխնախարարներին

Հոկտեմբեր 30,2025 17:13

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սեմյոն Բաբայանը Վարչական դատարան է դիմել Մայրենի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ Պատմության 7-րդ դասարանի դասագրքերը շրջանառությունից հանելու համար: Դատական նիստն ընթացավ դատավոր Արմեն Ներսիսյանի նախագահությամբ։

«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահը հայտարարում է, որ ԿԳՄՍ նախարարության անփութության կամ դիտավորության արդյունքում Մայրենիի դասագրքի կազմին «այրվում» է ՀՀ դրոշը, իսկ դասագրքում ընդգրկված են ադրբեջանցի գրողներ՝ հայ գրողների փոխարեն: Իրավապաշտպանը անընդունելի է համարում պատմության դասագրքում Արցախի հարցի վերաբերյալ գնահատականները։

Նշենք, որ Բաբայանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, փոխնախարարներ Արաքսիա Սվաջյանի եւ Կարեն Գիլոյանի։

Սեմյոն Բաբայանը պնդում է, որ հայտարարվում են դասագրքերի ձեւական մրցույթներ, ու նախապես հայտնի են լինում հաղթողները: «Դասագրքերի փորձաքննություն տվողների վրա էլ եղել են ճնշումներ, կարող եմ` ասել որ օրը»,-դատարանում ասաց նա։

Նաեւ ընդգծեց, որ 7-րդ, հետագայում էլ 8-րդ դասարանի դասագրքերը գրվել են ոչ պատմաբանի՝ Սմբատ Հովհաննիսյանի կողմից։

«Տիկին նախարարը հայտարարում է, որ ծնողը չպետք է որոշի, թե իր երեխան ինչ դասագրքով պետք է սովորի, նույնիսկ այն ծնողը, որ օրինակ, պատմական գիտությունների թեկնածու է, կամ դոկտոր․․․Պարզվում է՝ միակ որոշողն ինքն է, եւ այստեղ խախտում է կատարվում Սահմանադրության հոդվածների, ու ստացվում է՝ նախարարը զրկում է ինձ կամ պարոն Դեմոյանին մեր ծնողական իրավունքներից»,-ասաց «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031