Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին հայազգի ներկայացուցիչը Tweede Kamer-ում (Նիդերլանդների խորհրդարան)։
Անի Զալինյանը առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդերլանդական քաղաքական դաշտում։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում կայացան երեկ՝ հոկտեմբերի 29-ին։
ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ


















































