Ահաբեկչության նախապատրաստման մեջ մեղադրվող Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստն այս պահին նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ անցնում է դռնփակ:
Դատարանը քննարկում է մեղադրյալներից Աղվան Արշակյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանի միջնորդությունը:
Կարդացեք նաև
Թեեւ հենց ինքը պաշտպան Հարությունյանը եւ նրա պաշտպանյալ Արշակյանը դեմ չէին դռնբաց նիստին, սակայն նիստը նախագահողը դռնփակ կարգին անցնելու որոշում կայացրեց՝ հիմնավորելով, որ Արշակյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն կա միջնորդության մեջ ու հնարավոր է մանրամասն հարցեր հնչեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց։ Այս մասին հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը. «Նա առողջական խնդիրներ ունի, որ կարողանա ՄՌՏ հետազոտություն և նաև ֆիզիոթերապիա անցնի»:


















































 
                        

 
                                    
 
                                   