Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին կարող ենք կառուցել ավելի մրցունակ, կայուն և առաջադեմ գյուղատնտեսական ոլորտ». Գևորգ Պապոյանը` Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության դաշնային նախարարին

Հոկտեմբեր 30,2025 21:03

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի գյուղատնտեսության, պարենի և տարածաշրջանային ինքնության դաշնային նախարար Ալոիզ Ռայների հետ։

💦 Հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը կարևորել է երկու գործակալությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում:

Նա հավելել է, որ արդեն գրանցվել է շոշափելի առաջընթաց՝ ոռոգման համակարգերի արդիականացման, գյուղական համայնքներում վերականգնվող էներգիայի օգտագործման և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման ոլորտներում։

🌿 Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ներդրումային քաղաքականության հայեցակարգը, արտահանման ռազմավարությունը, ինչպես նաև Հայաստանի՝ խելացի, կլիմակայուն և ռեսուրսարդյունավետ գյուղատնտեսության խթանման տեսլականը։

💬 «Հայաստանը խորապես գնահատում է Գերմանիայի հետ ձևավորված գործընկերությունը, որը հիմնված է կայունության, նորարարության և փոխադարձ բարեկեցության արժեքների վրա։ Համոզված եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կբացի նոր հեռանկարներ գյուղատնտեսության, գյուղական զարգացման, արտահանման դիվերսիֆիկացիայի և տարածաշրջանային կապերի ոլորտներում։ Միասին կարող ենք կառուցել ավելի մրցունակ, կայուն և առաջադեմ գյուղատնտեսական ոլորտ», – ամփոփել է նախարարը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031