Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում հենց դատավարական գործընթացներով այս իշխանությունները սպանել են ընդդիմախոսների». Մետաքսե Հակոբյան

Հոկտեմբեր 30,2025 20:55

-Արժանապատվություն, ղեկավարման ձիրք ունեցող ղեկավարն այս իշխանությունների համար իրենից վտանգ է ներկայացնում ցանկացած գործընթացի ժամանակ: Լինի դա անհամաձայնություն իշխանություններին, թե ընտրությունների մասնակցություն,- Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի  կալանքին անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Ըստ արցախցի պատգամավորի՝ Դավիթ Համբարձումյանի համար Արցախի հարցը երբեւէ չի կարող փակ լինել, լինի ազատության, թե անազատության մեջ. «Ինքը պայքարելու է  Արցախ վերադառնալու իրավունքի համար: Սա ավելի բարձր արժեք է քան մարդկային ապրումակցումը, որը տեղի ունեցավ»:

Մետաքսե Հակոբյանը անդրադարձավ նաեւ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով մի շարք մեղադրյալների առողջական խնդիրներին եւ դրան ոչ համարժեք կիրառված խափանման միջոցներին եւ նկատեց, որ Հայաստանում հենց դատավարական գործընթացներով այս իշխանությունները սպանել են ընդդիմախոսների. «Գեներալ Մանվել, Արմեն Գրիգորյան… մարդկանց հասցրել ծայրահեղ վիճակի, միգուցե անբուժելի առողջական խնդիրների առաջ են կանգնեցրել շատերին: Դա չի արվել պատահաբար կամ տգիտությունից, դա արվում է դիտավորությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031