Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ եք մի քիչ էլ ձեր առաջարկներից խոսեք, հասկանանք դուք ինչ եք առաջարկում մեր հանրությանը». Աշոտ Ֆարսյան

Հոկտեմբեր 30,2025 23:57

Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ, «Մեր ձեւով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը գրում է.

«Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարը կատարել է մի գրառում, որտեղից եթե հանենք «Пролетарии всех стран и народов соединяйтесь» կտորը, տակը կմնա հետևյալը՝ պետության կողմից դպրոց կառուցելը լավ է, գործարանը պետության գործը չէ։

Որպես արձագանք․

  • Նախ մեր ասածները մի պրիմիտիվացրեք, մենք չենք խոսում խորհրդային նոստալգիայի հիման վրա գործարանների կառուցումից, մենք խոսում ենք ժամանակակից ներդրումներից, հագեցած ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով, կլինի գործարան, դատա կենտրոն, թե ջերմոց։
  • Երկրորդ, կարծում եմ շատ եք կենտրոնացել գործարան բառի վրա, մենք այլ առաջարկներ էլ ենք կատարել այլ ոլորտների մասին, մի քիչ էլ դրանցից խոսեք։
  • Երրորդ, ցավոք սրտի Հայաստանը փոքր երկիր է, փոքր ոչ գնողունակ շուկայով, և մրցունակ լինելու համար անհրաժեշտ է ձևավորել խոշոր կապիտալ, որովհետև միայն այդ ճանապարհով է հնարավոր արտահանման շուկաներ մրցունակ ապրանքներ և ծառայություններ մատակարարել, իսկ մեր երկրում ցավոք խոշոր կապիտալ չի ձևավորվում, նաև այն պատճառով, որ սեփականության իրավունքը պաշտպանված չէ։
  • Ամենակարևորը՝ Հայաստանի տնտեսական զարգացման նպատակին հասնելու համար, եթե պարզվի, որ Հայաստանի տնտեսական շահը պահանջում է, որ պետությունը անմիջապես և ուղղակիորեն մասնակցի ներդրումների ձևավորմանը, օրինակ պետություն-մասնավոր ձևաչափով, ապա ԱՅՈ՛ մենք կգնանք այդ քայլին։

Եվ ի վերջո, կարո՞ղ եք մի քիչ էլ ձեր առաջարկներից խոսեք, հասկանանք դուք ինչ եք առաջարկում մեր հանրությանը, բացի տրաֆարետային-ցուցադրական լուծումներից»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031