Լրահոս
Օրվա լրահոսը

2026-ին պետք է այնպես անել, որ նրա միակ հույսը մնա «ատվյորտկան», որով նա կփորձի փոխել վարչապետի կաբինետի դռան կողպեքը. «ՉԻ»

Հոկտեմբեր 31,2025 08:30

2026-ի ընտրությունների ժամանակ մեր ժողովուրդը ևս մեկ անգամ պիտի պատասխանի այդ հարցին՝ հա՞շտ է այն ամենի հետ, ինչը տեղի է ունեցել 2021-ի ընտրություններից հետո, այսինքն՝ հա՞շտ է Արցախի ոչնչացման հետ, ՀՀ տարածքի կարևորագույն հատվածն «արտապատվիրակելու» հետ, բանտերը լցված կամ սպանված ընդդիմախոսների առկայության հետ, Եկեղեցու պառակտման հետ, և այլն։

Եթե այս անգամ է՛լ ցույց տա, որ հաշտ է, պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր է անելու նիկոլական իշխանությունն առաջիկա 5 տարիներին։ 2021-ին հանդուրժեցինք՝ հասանք այսօրվան, պատկերացնո՞ւմ եք, թե ուր ենք հասնելու, եթե հանդուրժենք նաև 2026-ին։

Այլ կերպ ասած՝ խնդիրը միայն այն չէ, թե ընտրությունների արդյունքներով ինչ տեսք կունենա ապագա խորհրդարանը, խնդիրը նաև այն է, թե քանի՞ տոկոսն է հաշտ լինելու Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և հայ ժողովրդի գլխին բերած աղետների հետ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հ․ Գ․ 2021-ին Նիկոլ Փաշինյանի հիմնական քարոզչական գործիքը մուրճն էր։ Մինչև հիմա նա այդ մուրճով հարվածում է իր ընդդիմախոսների գլխին։ 2026-ին պետք է այնպես անել, որ նրա միակ հույսը մնա «ատվյորտկան», որով նա կփորձի փոխել վարչապետի կաբինետի դռան կողպեքը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031