Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերացնո՞ւմ եք՝ մեկին աշխատանքից հեռացնելու, բանակի սպային պաշտոնից ազատելու հրաման տան, ասի՝ չէ, ես այդ հրամանին չեմ ենթարկվում. «Ազգ»

Հոկտեմբեր 31,2025 09:30

Հովհաննավանքի «կռիվը»… Ո՞վ էր տեսել, կամ ինչպե՞ս թե կարգալույծ քահանան ասում է՝ ես այդ որոշումը չեմ ընդունում: Ու դեռ մի բան էլ կարգալույծ վիճակում «պատարագ» է մատուցում: Պատկերացնո՞ւմ եք՝ մեկին աշխատանքից հեռացնելու, բանակի սպային պաշտոնից ազատելու հրաման տան, ասի՝ չէ, ես այդ հրամանին չեմ ենթարկվում: Կամ անգամ ֆուտբոլում մրցավարը խաղացողին դաշտից հեռացնելու կարմիր քարտ ցույց տա՝ նա չենթարկվի ու չհեռանա դաշտից: Նման բան կլինի՞:

Ահա նման բան եղավ Աստծո տուն երկհազարամյա ազգասուրբ կառույցի բնականոն կարգին հակառակ: Ի հեճուկս այդ կարգի եւ դրա օծյալ տնօրինողի: Մի երիտասարդ կարգալույծ քահանա հանդգնեց դիմել այդ քայլին, որովհետեւ նրան թեւ տվեց ու թիկունք կանգնեց… պետական մեքենան: Եվ Գյումրու հոկտեմբերի 20-ի՝ ուժայինների զորքով անհասկանալի ներկայացումից օրեր հետո Հովհաննավանքում խաղացվեց վատ պատրաստված, ծափերով սկսված կամ ավարտված հաջորդը…

Մի երկրում, որտեղ Սահմանադրությամբ ու դրանից բխող օրենքներով եկեղեցին անջատ է պետությունից եւ պետությունն իրավունք չունի միջամտելու նրա ներքին գործերին, երկրի առաջին պաշտոնյայի կամքով ու հովանավորությամբ առանց աչք թարթելու շարունակեցին խախտվել այդ օրենքները: Չգիտեմ՝ դրա համար իրավական պատասխանատվություն, հետեւանք կա թե՞ չկա, բայց երկրի քաղաքացիս ու Հայ ազգային սուրբ եկեղեցու մի զավակս, որի նաեւ ազգային ու քաղաքացիական զգացմունքները դուք այսպես վիրավորում եք, բողոքում ու մեղադրում եմ ձեզ:

Դուք հիմա էլ անցել եք մեր Եկեղեցու ներսում ապստամբ հուդաներ աճեցնելուն եւ դրա հիմքի վրա էլ հասարակության մեջ լրացուցիչ թշնամանքի մթնոլորտ ու ազգի նոր պառակտո՞ւմ մտցնելուն, երկու հազարամյակ ազգը միավորող կառույցը ցնցելուն, լրացնելով մեր երկիր սպրդած ամեն գույնի աղանդների, հարանվանությունների ու այլ հոսանքների գո՞րծը: Նման քայլերով վիրավորելով ու մարտահրավեր նետելով նաեւ, համոզված եմ, մեր Եկեղեցու հավատավոր զավակ միլիոնավոր հայերի ամբողջ աշխարհում: Ուրեմն մի՛ կրկնեք, ու թույլ տվեք նաեւ չհավատալ, թե ձեզ համար էլ Մայր աթոռ Սբ. Էջմիածինը սրբություն սրբոց է:

Թող չասեն եւ չեն կարող այսպես մտածող բյուր-բյուրոց հավատացնել, թե իրենց շարունակվող այս… արշավն ընդամենը Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի դեմ է (ինչն ինքնին նման դրսեւորմամբ արդեն հանցանք է) ու թե մեր Եկեղեցու դեմ չէ: Այդ արշավն իրենք սկսել են իշխանության գալու առաջին օրվանից ու հետեւողական կերպով շարունակում են մինչեւ այսօր՝ հետզհետե ավելի կոշտ ու ագրեսիվ:

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031