Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումը
Մոնտենեգրոյում չեն դադարում զանգվածային բողոքի ցույցերը ադրբեջանցիների և թուրքերի դեմ: Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են Մոնտենեգրոյից վտարել այս երկու պետությունների քաղաքացիներին, որոնց մեծամասնությունը երկրում գտնվում է ապօրինի՝ խախտելով վիզային ռեժիմը:
Բողոքի ալիքը հրահրվել է ադրբեջանցիների և թուրքերի մասնակցությամբ մի շարք հանցագործությունների պատճառով՝ ծեծկռտուք սրճարանում, որի արդյունքում դանակահարվել է մի մոնտենեգրացի, ինչպես նաև ոստիկանական ռեյդեր թուրքերին և ադրբեջանցիներին պատկանող մի շարք գիշերային ակումբների դեմ, որտեղ բարգավաճում էր թմրանյութերի վաճառքը և մանկապղծությունը: Սա ի հավելումն նախկինում տեղի ունեցած մի քանի դեպքերի, երբ բռնաբարել են 9-ամյա աղջկա, իսկ մեկ այլ դեպքում ոտնձգության են ենթարկել մոնտենեգրացի կանանց և ծեծկռտուք սարքել ռեստորանում:
Մոնտենեգրոյի իշխանությունները օպերատիվ միակողմանի կարգով վիզային ռեժիմ են մտցրել Թուրքիայի նկատմամբ՝ դադարեցնելու համար թուրքերի զանգվածային և անկառավարելի ներխուժումը: Ըստ վիճակագրության՝ Մոնտենեգրոյում մշտական հիմունքներով ապրում են մոտ 14 հազար թուրք, ինչը քիչ չէ՝ հաշվի առնելով, որ Մոնտենեգրոյի ամբողջ բնակչությունը կազմում է 550 հազար բնակիչ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Մոնտենեգրոյի ԶԼՄ-ները գրում են, որ նրանց երկրում 3-ից 6 հազար է, գրեթե բոլորը ապրում են ապօրինի: Այնպես որ վիզային ռեժիմի մտցումը ադրբեջանցիների համար նույնպես քննարկվում է և ամենայն հավանականությամբ կկիրառվի մինչև Նոր տարին:
Անկեղծ ասած՝ ես չէի սպասում, որ մոնտենեգրացիները անմիջապես դուրս կգան քաղաքների փողոցներ և կառավարությունից կպահանջեն երկրից դուրս քշել հանցագործ թուրք-ադրբեջանական սփյուռքը, որը որոշել էր, թե իր տանն է: Եվ ես չէի սպասում, որ Մոնտենեգրոյի կառավարությունը չի վախենա Էրդողանի զայրույթից և նույն օրը վիզային ռեժիմ կմտցնի: Բռավո՛:
Իսկ ես հարց ունեմ Հայաստանի բնակիչներին՝ ձեզ խոստանում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների շուտով բացում, և Երևան կգա հենց այսպիսի «կոնտինգենտ», ինչպես Մոնտենեգրոյում: Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում պետք կլինի դպրոցից դեռահաս աղջիկներին ուղեկցել և դիմավորել, ինչպես նաև խուսափել սրճարաններից և ռեստորաններից, ուր կսովորեն գալ «հյուրերը» և հարբած երգել մուղամներ: Բայց Աստված մի արասցե, եթե համենայնդեպս տեղի ունենա ինչ-որ նմանատիպ բան, ինչպես Մոնտենեգրոյում, հայերը դուրս կգա՞ն փողոցներ՝ պահանջելով դադարեցնել հարևանների ներխուժումը: Թե կսահմանափակվեն Ֆեյսբուքում բողոքներով: Հետաքրքիր է ձեր կարծիքը:


















































