Լրահոս
Օրվա լրահոսը

«Երասխ-Սադարակ երկաթգծի կառուցման համար գումար հատկացվե՞լ է, եթե Սադարակից Երասխ չմտնենք, TRIPP-ից Հայաստանին ոչ տաք է, ոչ սառը»

Հոկտեմբեր 31,2025 11:19

«Երասխ-Սադարակ երկաթգծի կամ գոնե Երասխից մինչեւ ադրբեջանական սահման երկաթգծի կառուցման համար բյուջեում գումար հատկացվե՞լ է, թե՞ ոչ, որովհետեւ շատ լավ հասկանում ենք, որ TRIPP-ը որքան էլ գործի, ինչքան էլ լավ լինի, Հայաստանի տարածքում կարող է ամենալավ ճանապարհը լինել, բայց եթե Սադարակից Երասխ չմտնենք, դրանից Հայաստանին ոչ տաք, ոչ սառը»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նաեւ հարցրեց, թե ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով TRIPP-ի  համար գումար կա՞ հատկացված։

Խուդաթյանն ասաց․ «TRIPP-ի հետ կապված քննարկում ենք ֆինանսավորման հետ կապված տարբերակներ։ Այս ծրագիրն ամբողջությամբ քննարկման փուլում է, այս պահին դրա հետ կապված նորություն որպես այդպիսին չեմ կարող ասել, քննարկումը չի ավարտվել։ Երկաթուղիների արդիականացման մասով միջոցներ նախատեսված են, բայց Երասխ-Սադարակի մասով բյուջետավորված տող որպես այդպիսին չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԿԵ նախարարն Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան անդրադարձավ նաեւ դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությանը։ Նա ասաց, որ դպրոց-մանկապարտեզների ծրագիրը նախատեսված է ավարտել 2026 թվականի ընթացքում։ «Եվ դրանով նախատեսված` մենք 500 մանկապարտեզների ճնշող մեծամասնությունն ավարտած կլինենք եւ 300 դպրոցների ճնշող մեծամասնությունն էլ վստահաբար ավարտած կլինենք։ Չեն լինի այնպիսի դպրոցներ, որոնք 300-ի ցանկում են եւ այնպիսի մանկապարտեզներ, որոնք 500-ի ցանկում են, որտեղ ավարտվածությունը չի լինի 80 եւ ավելի տոկոս։ Այսինքն՝ մենք գնում ենք այս ծրագրի ամբողջական իրականացման ճանապարհով»,- նշեց նա։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Վերջերս բավականին հետաքրքիր թրենդի ենք ականատես․
    տառասխալով գրվող զիլ կարգախոսներ, խոստովանե՛ք, շատ հետաքրքիր է․
    «ՉԱՓԱՇՐՋԱՓԱԿՎԻ», սա միաժամանակ և չափաբերում և ապաշրջափակում է նշանակում, ինչպես էն բազմիմաստ «ազատուտությունը» ժամանակին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031