Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք փորձելու բավարարել բոլորին, պետք է գործենք հանուն քաղաքի ընդհանուր շահի». Ավինյան

Հոկտեմբեր 31,2025 12:42

Քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

«Վարչապետի հանձնարարությամբ հավաքվել ենք քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես՝ մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային տրանսպորտի և ընդհանուր ճանապարհային կարգավորման խնդիրները քննարկելու համար: Մեր այս խմբի հիմնական նպատակը լինելու է հրատապ՝ կոնկրետ լուծումների քննարկումը: Շեշտը պետք է դրվի հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, անձնական ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների ու տեխնոլոգիական նոր լուծումների վրա: Այն, ինչը կարող ենք քննարկել և իրականացնել կարճ ժամկետում, իհարկե, հեռանկարում ունենալով նաև մեր միջնաժամկետ ռազմավարական ծրագրերը՝ «Աջափնյակ» և «Սուրմալու» մետրոյի կայարանների կառուցումը»,- նշել է քաղաքապետը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են այն խնդիրները, որոնք խցանումների հիմնական պատճառ են դառնում: Կարևորվել է անհրաժեշտ տվյալների գրանցումը, որոնք հիմքում պետք է լինեն ոչ թե կարծիքները, այլ երթևեկության հոսքերի ճշգրիտ վերլուծությունը:

«Ակնկալում եմ ձեզանից կոշտ, պրոֆեսիոնալ և համարձակ լուծումներ, հիմնվելով այն սկզբունքի վրա, որ մենք չենք փորձելու բավարարել բոլորին ու որ պետք է գործենք հանուն քաղաքի ընդհանուր շահի։ Երևանը պետք է դառնա ժամանակակից քաղաք, որտեղ շարժունակությունը բարձր որակի և կյանքի արդյունավետության գրավականն է»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031