Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանում ցուցադրվել է տավուշյան մարտերից հետո Փաշինյանի կողմից զինծառայողներին պարգևատրելու տեսանյութը

Հոկտեմբեր 31,2025 13:12 Share

factor. Արցախի ղեկավարների ևայլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստի ընթացքում, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, քննարկվել են պաշտպանության կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցները։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի միջնորդությամբ ուսումնասիրվել է 2020 թվականին Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից հետո նկարահանված տեսանյութ։ Իշխանյանի փաստաբանը հոկտեմբերի 24-ի դատական ​​նիստում այս տեսանյութն ուսումնասիրելու միջնորդություն էր ներկայացրել։

2020 թվականի օգոստոսի 28-ին յութուբում տեղադրված տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ զինծառայողներին պարգևատրում է Սարդարապատում։ Հաղորդվում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ միջոցառման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր պարգևատրվածները հուլիսյան մարտերի ակտիվ մասնակիցներ են եղել։

Պետական ​​մեղադրող Վյուսալ Աբդուլլաևն Արայիկ Հարությունյանին հարց է ուղղել, թե «ի՞նչ նպատակով և ի՞նչ կարգավիճակով է հրավիրվել այս միջոցառմանը», նաև հարցրել է 2020 թվականի հունիսի 19-ին Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցության մասին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031