Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը մտահոգությամբ անդրադարձավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անարդար դատավճռին և ազատազրկմանը, ինչի պատճառով մեծապես տուժել է Շիրակի թեմի հոգևոր կյանքը

Հոկտեմբեր 31,2025 14:04

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Շիրակի և Արթիկի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի։

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ մտահոգությամբ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անարդար դատավճռին և ազատազրկմանը, ինչի պատճառով մեծապես տուժել է Շիրակի թեմի հոգևոր կյանքը։

Հայոց Հայրապետը պատգամեց, որ ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականները, առ Աստված նվիրումի և հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությամբ, շարունակեն նախանձախնդրությամբ իրականացնել հոգեփրկչական իրենց առաքելությունը՝ առավել արդյունավորելով հավատացելոց հոգևոր խնամքը, զորացնելով աղոթական կյանքը և գոտեպնդելով ժողովրդին հավատով, հույսով ու սիրով։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031