Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ ես կաշվից դուրս եմ գալիս․ ինձ համար առանցքային կարեւորություն է ՔՊ թեկնածուի հաղթանակը»․ Դավիթ Խուդաթյան

Հոկտեմբեր 31,2025 14:33

«Մենք Վաղարշապատում պարոն Մեխակյանի գլխավորությամբ գնում ենք ընտրությունները հաղթելու ճանապարհով։ Մենք վստահ ենք, որ Վաղարշապատի բնակչության 50+1 տոկոսն ընտրելու է պարոն Մեխակյանին։ Քարոզարշավի առաջին 9 օրն ամփոփել ենք, եւ մեր բոլորի տպավորությունն այդպիսին է՝ քաղաքացիները ջերմ դիմավորում են պարոն Մեխակյանին ու մեր թիմին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խութադյանը։

Անդրադառնալով քարոզարշավին իր մասնակցությանը՝ Խուդաթյանն ասաց․ «Ինչ վերաբերում է այն ձեւակերպմանը, թե ինչ եմ անում ես կամ մամուլում գտած այն ձեւակերպմանը, որ կաշվից դուրս եմ գալիս, ինձ համար առանցքային կարեւորություն է ՔՊ կուսակցության ցանկացած թեկնածուի հաղթանակը։ Եվ ես փորձում եմ նպաստել այդ հաղթանակին, իհարկե, օրենքով սահմանված կարգով։ Եվ այդ նպատակով նաեւ երկուշաբթի օրվանից արձակուրդում եմ լինելու երկու շաբաթ, որպեսզի միանամ Վաղարշապատում քարոզարշավ իրականացնող մեր թիմին»։

Հարցին, թե ինչո՞ւ դահլիճային հանդիպումներին թույլ չեն տվել մասնակցել լրատվամիջոցներին՝ Խուդաթյանն ասաց, որ իրենք դահլիճի դռներ չեն փակել, երկու լրատվամիջոց է ներկա եղել հանդիպմանը, երկուսն էլ հնարավորություն են ունեցել լուսաբանել միջոցառումը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են վստահ պնդում, որ հաղթելու են, Գյումրիում ու Փարաքարում ՔՊ-ն հաղթանակ չտարավ, ՏԿԵ նախարարը պատասխանեց, որ իրենք էլ հաղթել են եւ Խոյում, եւ Վաղարշապատում։ Ըստ նրա՝ ընդդիմությունը վերջին մի քանի ընտրություններում պարտվել է Խոյում ու Վաղարշապատում եւ վստահաբար պարտվելու է նաեւ այս անգամ Վաղարշապատում։

Հնարավոր կոալիցիաներ կազմելու մասին հարցին էլ Խուդաթյանը պատասխանեց․ «Մենք ընտրություններին գնում ենք 50+1 ձայներ ստանալու՝ առանց կոալիցիայի համայնքում իշխանություն ստանձնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031