«Զանգեզուրի միջանցքի»՝ մինչև ադրբեջանա-հայաստանյան սահմանն ընկած հատվածի շինարարությունը մոտենում է ավարտական փուլին, X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանը տեղում լայնածավալ աշխատանքներ է իրականացնում՝ տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապեր ստեղծելու ուղղությամբ», – պնդել է Ալիևի ներկայացուցիչը։



















































