Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Հայրապետյանն ընդգծել է Amazon Web Services-ի հետ համագործակցության կարևորությունը

Հոկտեմբեր 31,2025 15:24

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերի և Միջերկրական Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր իրավաբան Մերի Կորչիոնեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել տեխնոլոգիական ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես, AWS-ի գլոբալ փորձագիտությունը և կիբեռանվտանգության կառավարման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև խթանել փոխշահավետ համագործակցությունը և նորարարական նախագծերի իրականացումը։

Իր խոսքում նախարար Հայրապետյանն ընդգծել է AWS-ի հետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և միջազգային գործընկերությունների ընդլայնման տեսանկյունից։

AWS-ի Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերն իր հերթին ներկայացրել է ընկերության փորձը՝ սեփական ենթակառուցվածքների և հաճախորդների կիբեռպաշտպանության ապահովման, ինչպես նաև տվյալների քաղաքականության և արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ոլորտներում։

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել համաշխարհային տեխնոլոգիական միտումներին, տարբեր ոլորտներում ամպային ծառայությունների ներդրման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև թվային ինքնիշխանության մոդելին և AWS European Sovereign Cloud-ին։

Նախարարն ընդգծել է, որ AWS-ի Եվրոպական ինքնիշխան ամպային ծառայությունը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական տեսլականին՝ համատեղելով տվյալների անվտանգությունը, նորարարական զարգացումները և տնտեսական առաջընթացը։

AWS-ի պատվիրակության ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի` թվայնացման ոլորտում արձանագրած կայուն և շարունակական առաջընթացը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու և համատեղ ծրագրերով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացմանը նպաստելու կարևորությունը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031