ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաքելության 30 եւ ՄԱԶԾ-ԱԺ համագործակցության 5-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառմանը՝ հանդես գալող ողջույնի խոսքով:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի ղեկավարին՝ նշելով, որ այն մեծ նպաստ է բերել Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ առաջընթացին: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ Ազգային ժողովի գործընկերությունը կլինի շարունակական՝ նպաստելով ԱԺ գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ ավելի հաշվետու ու թափանցիկ օրենսդիր մարմին ունենալու մշակույթի ձեւավորմանը:
Ի նշանավորումն գործընկերության՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաքելության 30 եւ Ազգային ժողովի հետ արդյունավետ համագործակցության 5-ամյակների առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին շնորհվել է հուշամեդալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ


















































