Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀԷՑ-ն ունենար սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու ցանկություն, ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին. ՀԾԿՀ

Հոկտեմբեր 31,2025 16:34

Նարեկ Կարապետյանի՝ բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու հայտարարության վերաբերյալ

Նարեկ Կարապետյանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարությունն այն մասին, թե իբր բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել չի համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես՝
1. Իրենց կողմից բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը 3 դրամով իջեցնելու առաջարկ երբևէ ՀԾԿՀ-ին չի ներկայացվել։ Ինչպես արդեն նշել ենք 2025 թվականի հունիս ամսվա ՀԷՑ-ի առաջարկը ընդամենը վերաբերել է 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը նվազեցնելուն և զուգահեռաբար կատարված ներդրումները փոխհատուցելուն, ինչը բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագնի վրա ազդում է ընդամենը 0.2 դրամով։

2.Ինչպես 6 ամսում ձևավորված 3.6 մլրդ դրամի, այնպես էլ Նարեկ Կարապետյանի նշած՝ այս պահին 6 մլրդ դրամի լրացուցիչ օգուտը որևէ առնչություն չունի ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետության հետ։ Այս տարվա լրացուցիչ օգուտները կամ նախորդ տարիների վնասները ձևավորվել են բացառապես էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման կառուցվածքի պլանավորված և փաստացի մեծությունների տարբերության արդյունքում, որի հետ ՀԷՑ-ը որևէ առնչություն չունի։ Նմանատիպ տարբերությունները առաջանում են յուրաքանչյուր տարի և հաշվի են առնվում հաջորդ տարվա սակագների հաշվարկներում։

3.Նախորդ տարիներին ՀԷՑ-ի կողմից պարբերաբար ՀԾԿՀ են ներկայացվել առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում սպառողների էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանային։ Մասնավորապես, 2024 թվականի սեպտեմբերին ՀԷՑ-ն առաջարկել էր մաքուր շահույթի նորման ավելացնել 2%-ով, որը չի ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից։ Եթե առաջարկն ընդունվեր, ապա բոլոր սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը կավելանար շուրջ 1.5 դրամով, իսկ միայն բնակչության սակագնի փոփոխության դեպքում՝ շուրջ 3 դրամով։

4.Սպառողների էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը չի կարող իրականացվել միայն Նարեկ Կարապետյանի նշած լրացուցիչ ձևավորված 6 մլրդ դրամ օգուտով, այլ կան բազմաթիվ այլ դրական և բացասական գործոններ։ Այս գործոնների գնահատման համար ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի՝ սեպտեմբերի 15-ից ՀԾԿՀ-ն արդեն իսկ սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի սպառողի սակագնի փոփոխություն տեղի կունենա, թե՝ ոչ։

5.Եթե ՀԷՑ-ն ունենար սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու ցանկություն, ապա ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031