Դատարանը փոխեց 44-օրյա պատերազմում անհայտ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ կալանքի տակ գտնվող Արսեն Ղուկասյանի խափանման միջոցը։
Վերջինիս նկատմամբ կիրառվեց այլընտրանքային միջոցների համակցություն՝ տնային կալանք եւ մեկ միլիոն դրամ գրավ, ինչպես նաեւ բացակայելու արգելքը։ Տնային կալանքին վերաբերվող սահմանափակումները չեն կիրառվելու։
Որոշումը նիստի մասնակիցներն ընդունեցին ծափերով։
Քրեական գործով Արսեն Ղուկասյանի նկատմամբ հիմնավոր կասկածը պահպանվում է։ Դատավարական գործընթացին խոչընդոտելու դատախազության ներկայացրած հիմքը դատարանը չի տեսնում։
Կարդացեք նաև
Դատարանն այսօր քննում էր Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի կալանքի հարցը։ Նա լուրջ առողջական խնդիրներ ունի։ Նա կալանավորվել էր պաշտոնական անձի օրինական ծառայական պարտականություններին իբրեւ վտանգ ներկայացնելու համար։ Կալանքի կրման ընթացքում նրա առողջական վիճակը մի քանի անգամ վատթարացել է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































