Region Monitor. Իրանի խոհրդարանի պատգամավոր ի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ, հանդիպել Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի հետ: Հանդիպման ընթացքում Տոլստոյը կարևորել է 3+3 ձևաչափի շրջանակներում համագործակցությունը:
«3+3 ձևաչափը կարող է նպաստել տարածաշրջանային մարտահրավերների լուծմանը։ ԱԳ նախարար Լավրովն ու նախագահ Պուտինը լիովին աջակցում են այս ձևաչափին, և Վրաստանի միանալով՝ այդ ձևաչափը կդառնա ամբողջական։ Մենք նաև ցանկանում ենք, որ Իրանը դերակատարություն ունենա այս ձևաչափին միանալու համար Վրաստանին խրախուսելու գործում: Մենք վստահ ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային իր քաղաքականության մեջ անկախ է և չի ազդվում ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից։ Իրանը և Ռուսաստանը բազմաթիվ հարցերում ունեն ընդհանուր դիրքորոշումներ, և ԱՄՆ-ն ոչ մեկիս բարեկամը չէ: Մենք բարձր ենք գնահատում Իրանի անկախությունը»,-ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահը:


















































