Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն ընթացք է տվել Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ հաղորդմանը

Հոկտեմբեր 31,2025 18:20

Դատախազությունը ստացել է Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ «Հայաքվեի» ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

Հիշեցնենք, որ այսօր «Հայաքվե» նախաձեռնությունը Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրի 209 և 441 հոդվածների հատկանիշներով։

«Նիկոլ Փաշինյանը, վերազանցելով իր լիազորությունները և չարաշահելով դրանք, միջամտել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը, ինչը դրսևորվել է պարբերաբար նրա կողմից հնչեցվող կոչերով՝ «վեհարանը գործող Կաթողիկոսից ազատելու», ինչպես նաև՝ դրան հաջորդած կոչերը՝ այցելել Հովհաննավանք և մասնակցել եկեղեցու կողմից չարտոնված պատարագին։

Այդ ծիսակատարության ժամանակ բռնություն է կիրառվել գործադրել եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ, քահանաների նկատմամբ, որոնց մուտքն արգելվել է, իրավապահ համակարգն օգտագործվել է՝ քահանաների առևանգման, նրանց մուտքն արգելելու համար։ Այս ամենը համակցությամբ հավասար է՝ Հովհաննավանքը բռնազավթելուն։ Մայր Աթոռը տուժող կողմ է, որովհետև նրան պատկանող վանական համալիրը բռնազավթվել է, օգտագործվել ոչ նպատակային,  խաթարվել են հավատացյալների կրոնական իրավունքները»,- նշել է Ավետիք Չալաբյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031