Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկումից տեղյակ չենք, հրավիրված չենք եղել. Հ1-ի արձագանքը՝ «ՆԺԱՐ»-ի՝ Հանրայինը հանրությանը վերադարձնելու նախաձեռնությանը

Հոկտեմբեր 31,2025 19:45

Aravot.am-ը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անունով գրավոր հարցում էր ուղարկել:

Գրել էինք, որ «ՆԺԱՐ» սահմանադրական շարժումը նախաձեռնել է քննարկում Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու օրակարգով: Քննարկման մասնակիցները նշել էին, որ Հանրայինը սպասարկում է ոչ թե հանրության, այլ իշխող ուժի շահերը, լուսաբանումներն օբյեկտիվ չեն, հարցազրուցավարների հարցերն ուղղորդող են, Հանրայինը օրենքով պարտավոր է ապահովել բազմակարծություն, սակայն շարունակում է մնալ իշխանության քարոզչության գործիք:

Հովհաննես Մովսիսյանից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ կարծիքի է «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման նախաձեռնության եւ Հանրայինի վերաբերյալ քննարկման մասնակիցների հնչեցրած պնդումների մասին, արդյոք հարկատուների վճարած հարկերով ապրող Հանրայինը կարողանո՞ւմ է ապահովել բազմակարծություն, անաչառ լուսաբանում, Հանրայինում կա՞ն տաբուներ՝ անձանց եւ թեմաների լուսաբանման առումով:

Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի եւ թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանն է պատասխանել Aravot.am-ը նամակին, որտեղ մասնավորապես նշված է. «Ձեր նշած քննարկումից տեղյակ չենք եւ հրավիրված չենք եղել նման քննարկման: Հարցման մեջ նշված գնահատականներին կարող ենք անդրադառնալ կոնկրետ փաստերի ներկայացման դեպքում: Մնացած այլ դեպքերում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ իր սեփական գնահատականը՝ իր հանրային հեռարձակողի մասին»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031