Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկե՛ք միասին այդ օրը լինենք Էջմիածնում». Մանե Թանդիլյան

Հոկտեմբեր 31,2025 21:02

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դիմում եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներին և հանրային գործիչներին, ովքեր հաճախ շատ կարևոր գործ են անում՝ բացահայտելով իշխանության անօրինությունները, կեղծիքները և կառավարման խեղաթյուրված մոդելը։

Այս օրերին իշխանությունը ակտիվորեն շարունակում է իր հակաեկեղեցական արշավը՝ նոր թափով ու գործողություններով։

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հովհաննավանքում անցկացնել հերթական միջոցառումը, որը նույնիսկ աղերս չունի հոգևոր կյանքի հետ։ Այն սոսկ քաղաքական միջոցառում է։

Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ արհամարհել հակաեկեղեցական այս ու մյուս բոլոր  նախաձեռնությունները և չծառայել հակահայկական օրակարգերին։

Թող նման փորձերը մարեն հասարակության անտարբերության մթնոլորտում։

Փոխարենը առաջարկում եմ տարածել և լուսաբանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունությունն ու այդ նույն  օրը կայանալիք պատարագը։

Եկե՛ք միասին այդ օրը լինենք Էջմիածնում՝ մասնակցելու պատարագին և միասնաբար վկայելու, որ մեր հոգևոր արժեհամակարգը վեր է քաղաքական շահերից ու իշխանական սադրանքներից»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031