«Միայն հասարակական, մտավորականության հետ լայն քննարկման պայմաններում երկու կողմերին էլ հնարավոր կլինի ներկայացնել այն ճանապարհը, որը կտանի դեպի հաշտեցման կամ գոնե այս կոնֆլիկտի պասիվացմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կրոնագետ-փիլիսոփա Վարդան Խաչատրյանը՝ անդրադառնալով իշխանությունների և բարձրաստիճան որոշ հոգևորականների միջև առկա լարվածությանը։
Վարդան Խաչատրյանը գտնում է, որ եթե հասարակության կողմից ընդունված մի քանի մտավորականներ փորձեն միջամտել հոգևորականների և իշխանությունների վեճին, երկխոսություն կազմակերպել, ապա որևէ իշխանություն չի կարողանա կասեցնել հաշտեցման պրոցեսը։ Իսկ դա շատ անհրաժեշտ է ցնցումներից խուսափելու համար։
Ինչ վերաբերում է ներքաղաքական հարցերին ու հատկապես 2026թ․ խորհրդարանական ընտրություններին, Վարդան Խաչատրյանը գտնում է, որ պետք չէ թույլ տալ 2021թ․կրկնությունը․ «Երկրորդ նման նեգատիվ սելեկցիան կխորտակի մեր երկիրը»։
Վարդան Խաչատրյանն, ի դեպ, ասաց, որ պատրաստվում է նորից ակտիվ քաղաքականություն մտնել և մասնակցել ընտրություններին։ Այժմ բանակցում է քաղաքական ուժերի հետ՝ համագործակցելու համար, բայց չցանկացավ բացահայտել, թե խոսքը որ կուսակցություններին կամ կառույցներին է վերաբերում։ «Երկրի վիճակն օրհասական է, պետք է իմ պատասխանատվությունը ստանձնեմ»,- հավելեց Վարդան Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։


















































