ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշանակվել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի Կառավարիչների խորհրդի կառավարիչ, նրա տեղակալ Էդգար Մկրտչյանը՝ փոխկառավարիչ։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետով՝
1․ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին նշանակել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի Կառավարիչների խորհրդի կառավարիչ:
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանին նշանակել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի Կառավարիչների խորհրդի կառավարչի տեղակալ (փոխկառավարիչ)»,- ասված է որոշման մեջ:


















































