Սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Լանզարոտեի կոնվենցիայի կոմիտեն Հայաստանին եւ մյուս երկրներին առաջարկներ է ներկայացրել։ Նախ կոչ է անում պատշաճ ուշադրություն դարձնել զեկույցում ներկայացված արդյունավետ գործելակերպերին եւ գնահատել ազգային մակարդակում այն կիրառելու հնարավորությունը, ապա քրեականացնել վստահության, իշխանության կամ ազդեցության ճանաչված դիրքում գտնվող անձի կողմից երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունները:
«Երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը կատարվում է երեխային ծանոթ եւ վստահելի անձանց կողմից: Սույն զեկույցում Լանզարոտեի կոմիտեն գնահատում է Լանզարոտեի կոնվենցիայի 48 մասնակից պետություններում երեխաների պաշտպանությունն իրենց «վստահության շրջանակում»:
«Վստահության շրջանակը» ներառում է ընդլայնված ընտանիքի անդամներին, երեխայի խնամքի կամ վերահսկողության գործառույթներ իրականացնող անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց հետ երեխան շփվում է վստահելի միջավայրում, այդ թվում՝ մտերիմ հասակակիցներին։
Զեկույցում գնահատվում է, թե ինչպես են մասնակից պետությունները քրեականացնում վստահության շրջանակում երեխաների նկատմամբ սեռական բռնությունը եւ ինչպես են երեխաները պաշտպանված քրեական վարույթից առաջ, ընթացքում և հետո։ Դիտարկվում են նաեւ ընտանեկան բռնության դեպքերին արձագանքելու հատուկ միջոցները, և թե ինչպես են պետություններն անդրադառնում երեխաների կողմից դրսևորվող վնասակար սեռական վարքագծին։ Վերջապես, դիտարկվում են քննության և քրեական հետապնդման կանոնները, ինչպես նաեւ հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառվող վերահսկողության միջոցները»,-նշված է զեկույցի ամփոփագրում։
Կարդացեք նաև
Լանզարոտեի կոմիտեն կոչ է անում բոլոր պետություններին ապահովել, որ երեխայի պաշտպանությունը եւ քրեական վարույթը երաշխավորելու համար կատարվի ռիսկի գնահատում, յուրաքանչյուր դեպքում, երբ ծնողին կամ օրինական խնամակալին կասկածում կամ մեղադրում են սեփական երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնության մեջ՝ ծնողական կամ խնամակալության իրավունքները կամ լիազորությունների կասեցման կամ ժամանակավոր դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով։
Կոմիտեն կոչ է անում բոլոր այն անձանց պաշտպանությունը, որոնք բարեխղճորեն հաղորդում են երեխաների սեռական շահագործման կամ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնության մասին, հնարավորինս նվազագույն մակարդակում պահպանել կասկածների վերաբերյալ հաղորդելու շեմը։
Հանձնարարականներից մեկն էլ վերաբերվում է տուժողներին եւ նրանց մերձավորներին ցուցաբերվելիք աջակցությունը, կոչ է արվում, որ արտակարգ հոգեբանական աջակցություն ցուցաբերող ծառայություններին հատկացվի բավարար ֆինանսավորում:
Հայաստանին ուղղված հանձնարարականներից մեկն էլ հետեւյալն է, որ ստեղծվեն կառուցակարգեր՝ երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված անձանց վերահսկողության եւ մոնիթորինգի համար:
Կոմիտեն նաեւ կոչ է անում պետություններին չխանգարել փաստերի ազատ եւ պատշաճ գնահատմանը այն դեպքում, երբ երեխային տրվում է բուժօգնություն, դա բացասաբար չանդրադառնա երեխայի ցուցմունքների հավաստիության կամ կարեւ որության գնահատման վրա։ Նշվում է, որ պետությունները պետք է ապահովեն , որ սեռական շահագործման եւ բռնության ենթարկված երեխաները կարողանան օգտվել երկարաժամկետ աջակցությունից, որը նախատեսված է իրենց հատուկ կարիքների համար։
Հավելենք, որ առաջարկներ են ներկայացվել Լանզարոտեի կոնվենցիայի 48 կողմերին։ Կոմիտեից բոլոր երկրներին կոչ են անում ի թիվս այլնի նաեւ ապահովել համապարփակ կրթություն, որպեսզի երեխաները կարողանան ճանաչել սեռական վնասակար վարքագիծը, աջակցություն գտնեն սեռական շահագործման կամ սեռական չարաշահման զոհ դառնալու պարագայում։
Առաջարկներն ամբողջությամբ՝ հղմամբ
Լուսանկարը՝ saccarmenia.org-ից


















































