Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Թվային երկխոսություն. Էստոնիա-Հայաստան» աշխատաժողովին

Նոյեմբեր 01,2025 16:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Թվային երկխոսություն. Էստոնիա-Հայաստան» աշխատաժողովին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը, ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, պետական կառավարման համակարգի, ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ։

Վարչապետ Փաշինյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին, նշել, որ Հայաստանում թվայնացման ոլորտի զարգացումն առաջնահերթությունների շարքում է, խոսել մեր երկրում թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին և այդ համատեքստում՝ կարևորել փորձագիտական ներուժի զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատաժողովը կազմակերպելու միտքն առաջացել է սույն թվականի ապրիլի 27-28-ին Էստոնիայի Հանրապետություն իր կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Տալլինում e-Estonia Briefing տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն այցելության ընթացքում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին, թվայնացման ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերին և կարևորելով թվայնացման ոլորտում Էստոնիայի հետ փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ հանձնարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախաձեռնել է e-Estonia Briefing Centre-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմի այցը Հայաստան։ «Հետևաբար մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի Պետրա Հոլմից փորձենք իմանալ՝ ինչպես է աշխատում թվայնացումն Էստոնիայում, որ գիտեք համաշխարհային առաջատար է համարվում թվայնացման ոլորտում և փորձենք օգտակար տեղեկություններ քաղել նրա ներկայացումից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ այս աշխատաժողովն էականորեն կնպաստի  Հայաստանի թվայնացման օրակարգի արդյունավետ իրականացմանը:

Աշխատաժողովին բանախոսությամբ հանդես է եկել e-Estonia Briefing Centre-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը՝ ներկայացնելով Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման ոլորտում միջազգային ճանաչում գտած փորձը, իրականացված աշխատանքներն ու ծրագրերը։

Աշխատաժողովի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղել բանախոսին և ստանալ անհրաժեշտ պատասխաններ։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930