Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային իրավունքների պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ներգրավվածության և կենսական ծրագրերի անխափան իրականացման կարևորությունը

Նոյեմբեր 01,2025 18:02

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդյա Բրիտոյի հետ:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված սերտ և բազմաբովանդակ համագործակցությունը, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանությանը և դրանում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն առնչվող հարցերում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային իրավունքների պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ներգրավվածության և կենսական ծրագրերի անխափան իրականացման կարևորությունը:
Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի տեսալականը 2026թ․ Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման առնչությամբ: Ընդգծվել է ներառական COP17-ի անցկացման, այդ թվում՝ կենսաբազմազանությանն առնչվող հարցերում կանանց, երիտասարդների, գիտական շրջանակի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ձայները լսելի դարձնելու կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930