Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ կատարվում է Հովհաննավանքում, հերետիկոսություն է»․ Արթուր Խաչատրյան

Նոյեմբեր 02,2025 11:12

Այն, ինչ կատարվում է Հովհաննավանքում, հերետիկոսություն է․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։

Նա հավելեց՝ բազմաթիվ հերետիկոսություններ են եղել, դրանք անցել են, կանցնեն՝ Մայր Աթոռը կմնա կանգուն։

Լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հովհաննավանքից հետո նախատեսում են Մայր Աթոռ գնալ, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Չարից ամեն ինչ սպասելի է, գնալու է ճակատային գրոհի, դրա համար պետք է կազմակերպված ժողովրդական ուժ, պատային ճակատ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիլիթ Գալստյանն էլ կարծիք հայտնեց, որ Հովհաննավանքում մոլորյալներ են։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, զուգահեռաբար Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները մասնակցում են կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930