Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ Փաշինյանն անում է, ՀՀ Քրեական օրենսգրքի կոնկրետ հանցակազմերով նախատեսված արարքներ են»․ Արման Թաթոյան

Նոյեմբեր 02,2025 12:17

«Այն, ինչ Փաշինյանն անում է, ՀՀ Քրեական օրենսգրքի կոնկրետ հանցակազմերով նախատեսված արարքներ են»,- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թեւեր» նախաձեռնության համակարգող  Արման Թաթոյանը։

«Փաշինյանի ղեկավարությամբ իշխանության գործողությունները բացարձակ ապօրինի են։ Քաղաքական հովանավորությամբ պաշտոնական լիազորությունների ազդեցությունն օգտագործելով` տեղի են ունենում գործընթացներ»,- կարծում է Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։

Ըստ Արման Թաթոյանի` իշխանության գործողությունները հիմնված են մի քանի կեղծիքների վրա, որոնցից մեկն էլ այն է, որ Հայոց Եկեղեցում եկեղեցականներ չեն․ «Կա եւս մեկ կեղծիք, որ նա այդ քայլն անում է, որպես եկեղեցու հավատավոր։ Սա նույնպես բացարձակ ապօրինի պնդում է, որովհետեւ նա ՀՀ վարչապետի պաշտոն է զբաղեցնում, ունի կոնկրետ լիազորություններ, հետեւաբար պարտավոր է ղեկավարվել այդ լիազորություններով եւ իրավունք չունի դրանից որեւէ կետ դուրս գալու»։

Արման Թաթոյանի գնահատմամբ, Հովհաննավանքը «միջնաբերդ» է դարձրել և պայքարում է հայ ժողովրդի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, զուգահեռաբար Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները մասնակցում են կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Ամբողջական տեսանյութը Հովհաննավանքից՝ այստեղ

Ամբողջական տեսանյութը՝ Մայր Աթոռից՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930