Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ, հայկականության պղծություն է»․ Մանե Թանդիլյան

Նոյեմբեր 02,2025 12:35

«Այն, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ, հայկականության պղծություն է եւ կապ չունի, թե ում հավատքն ինչքան է, կամ՝ ով քանի՞ անգամ է եկեղեցի գնում»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է եւ մնում է հայկականության ակունքներում, ինչով էլ մենք տարբերվել ենք եւ հարգվել ենք աշխարհում։

Այսօրվա փորձերը՝ ապականել եւ նվաստացնել ՀԱԵ նշանակությունը, անգամ եթե դա արվում է տգիտությամբ, ինչը գործող իշխանության պարագայում բացառված չէ, ըստ Մանե Թանդիլյանի, բնավ չի արդարացնում «այն սրբապղծությունը», որն իշխանությունն իրականացնում է ՀԱԵ նկատմամբ։

ՀԱԵ դեմ արված յուրաքանչյուր քայլ նա քայլ է համարում հայկականության դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։

Հիշեցնենք, զուգահեռաբար Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները մասնակցում են կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»։

Ամբողջական տեսանյութը Հովհաննավանքից՝ այստեղ

Ամբողջական տեսանյութը՝ Մայր Աթոռից՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930