ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թեւեր» նախաձեռնության համակարգող Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը
Էջմիածնի մայր տաճարում «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության թիմով մասնակցել եմ կիրակնօրյա պատարագին։
Սա նաեւ սատարում է Հայ առաքելական եկեղեցուն այն հակաքրիստոնեական արշավի դեմ, որը տեւական ժամանակ իրականացնում է Կառավարության ղեկավարը եւ ՔՊ-ն։
Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի հոգևոր և ազգային հիմքը՝ պահելով հավատը, լեզուն ու ինքնությունն անգամ պետականության բացակայության պայմաններում։
Կարդացեք նաև
Միանշանակ է, որ հոգևորականների նկատմամբ մերօրյա ճնշումները վտանգում են մեր ազգային միասնությունը։
Հայ ժողովրդի պատմությունը հստակ ցույց է տալիս՝ երբ հոգևորն ու աշխարհիկը միավորված են եղել, մեր երկիրը եղել է խաղաղ, կազմակերպված և ուժեղ։
Այդ միասնության վառ օրինակն է Աղավնեի ժողովը (488 թ.), որտեղ թագավոր Վաչագան Բարեպաշտը և Հայ Եկեղեցին միասին ընդունեցին Սահմանադիր կանոններ՝ ժողովրդի բարոյական, իրավական և հասարակական կյանքի կարգավորման համար։
Այդ օրինական ու հոգևոր միասնությունը ապահովեց երկրի խաղաղությունը, արդարությունը և ազգային ինքնության ամրությունը։




















































