Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի կուսակցության համաժողովին հավաքվածների թիվը զգալիորեն գերազանցել է Հովհաննավանքում վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացվող «պատարագին». «Փաստ»

Նոյեմբեր 03,2025 09:00

«Փաստ». Շաբաթվա ամենաքննարկվող թեմաներից մեկը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն էր: Չնայած իշխանությունների կիրառած վարչական ռեսուրսին, նախորդ կիրակի օրվա պես, Հովհաննավանքում իշխանությունները կարողացել են հավաքել ընդամենը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը քպ֊ականներ էին ու ոստիկաններ:

Նույն ժամանակահատվածում Հայաստանի քաղաքական կյանքի համար կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Երևանում` Դվին հյուրանոցի մեծ դահլիճում: Ըստ մեր աղբյուրների, կիրակի առավոտյան տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը, որը ոչ հրապարակային ֆորմատով է անցել և որևիցե կերպ չի լուսաբանվել:

Բոլոր դեպքերում, մեր աղբյուրներից ստացված բացառիկ լուսանկարից պարզ երևում է, որ չնայած միջոցառման չլուսաբանվող և ոչ հրապարակային լինելուն, Սամվել Կարապետյանի կուսակցության համաժողովին հավաքվածների թիվը զգալիորեն գերազանցել է Հովհաննավանքում վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացվող «պատարագին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930