Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված ուժերում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է վերանայել ներդրված ատեստացիայի համակարգը. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 03,2025 10:38

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Զինված ուժերում իրական փոփոխությունների հասնելու համար պետք է վերանայել ներդրված ատեստացիայի համակարգը:

Այն հանգամանքը, որը ատեստացիային մասնակցած զինծառայողների 40%-ից ավելին չի հաղթահարում դրական շեմը, արդեն իսկ խոսում է զորքերում առկա մարտական պատրաստության մակարդակի մասին, սակայն զինծառայողների համապատասխան «մարզավիճակի» համար պատասխանատուները անհրաժեշտ հետևություններ անելու փոխարեն երկրորդական, շատ հաճախ` պոպուլիստական նախաձեռնությունների վրա են կենտրոնանում:

Կարծում եմ, որ որպես հրատապ քայլ 2 ուղղությամբ պետք է աշխատել` բազային աշխատավարձի և մարտական հերթապահության գումարների բարձրացման ուղղությամբ:
Այդ գումարների մի մասը պետք է նախատեսել ատեստացիայի գումարների նվազեցման, մյուս մասը` բյուջեի լրացուցիչ ներարկումների միջոցով:

Ատեստացիայի գումարները պետք է տրամաբանական վերաբաշխումների ենթարկվեն, իսկ ՊՆ-ն իր կենտրոնական ապարատի ջանքերը կենտրոնացնի զորքերի մարտունակությունը համապատասխան մակարդակի բերելու ոչ ձևական միջոցառումների իրականացմամբ և վերահսկմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930