2026 թվականին Ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է տրամադրել 102 միլիարդ 644 դրամ, այն 2025 բյուջեից պակաս է 2 միլիարդ 355 միլիոն դրամով։ Նվազեցումները երկու ծրագրերի մասով են՝ կրթական ծառայությունների եւ ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, միջոցառումների մոնիտորինգ ծրագրի․ այս մասին այսօր խորհրդարանում 2026-ի բյուջեի քննարկումների ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց՝ փաստորեն, ՆԳՆ-ի բյուջեն էլ է 2,5 միլիարդով կրճատվում․ «ՊՆ-ի բյուջեի կրճատումը «պոմպեզնի» հայտարարեցիք, ՆԳՆ-ի մասին բան չասացիք։ Սա ի՞նչ է, Ադրբեջանին դուր գալու համա՞ր է արվում»։
Վահե Հովհաննիսյանը պարզաբանեց՝ միջազգային ռեյտինգային ընկերությունն էլ հայտարարել է՝ արդեն խաղաղություն է եւ եկող տարի պաշտպանական ծախսերի համար մեծ գումարներ պետք չեն լինելու։
Գեղամ Մանուկյանը հիշեց պարսկական ասացվածքը՝ «հալվա ասելով բերանը չի քաղցրանում»։ Նա կիրակի օրն է եղել Գորիսում․ «Այնպես չի, որ օգոստոսի 8-ից հետո այդ դիրքերը չկան, Ջերմուկում, Տավուշում բռնազավթված դիրքեր են»։ Նա նաեւ նկատեց, որ ԱԱԾ-ի կապիտալ ծախսերի համար քիչ գումար է նախատեսված, բայց ուղեկալների եւ այլնի համար գումար է պետք, «խաղաղության դարաշրջանում» ԱԱԾ սահմանապահ զորքերին է գլխավոր դերակատարում սպասվում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































                        