Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության որևէ այլանդակություն չի բերում պոռթկման։ Ձևավորվել է ինչ-որ հանրային բալանս՝ «յոլա գնալու» ժամանակավոր ազգային կոնսենսուս. Վահե Հովհաննիսյան

Նոյեմբեր 03,2025 11:08

«Յոլա գնալու» փուլի ավարտը

Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել. իշխանության որևէ քայլ չի բերում սոցիալական պոզիտիվի։ Բացարձակ ոչ մի քայլ չի բերում արդյունքի և հանրային մթնոլորտի դրական փոփոխության, հետևաբար՝  իշխանության վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։ Իշխանությունը սա հասկանում է և լուծումներ չի գտնում, բացի մարդ բռնելուց։ Մյուս կողմից էլ, իշխանության որևէ այլանդակություն չի բերում պոռթկման։ Ձևավորվել է ինչ-որ հանրային բալանս՝ «յոլա գնալու» ժամանակավոր ազգային կոնսենսուս։

Իրավիճակի մյուս առանձնահատկությունն այն է, որ հանրային կյանքում իշխանությունը նախաձեռնողականության բացարձակ մոնոպոլիստ է։ Պլանավորում, քիչ թե շատ երկարատև հաշվարկ այս պահին իշխանությունն է անում։ Բայց ստանալով «ինչ ուզում անում եմ» միջավայրը՝ թույլ է տալիս նաև կոպիտ, տեղ-տեղ՝ ճակատագրական սխալներ։ Այդպիսին է եկեղեցու դեմ արշավը։

 

Եկեղեցին, անշուշտ, հաղթելու է և դա անելու է իր վեհությամբ։ Հիմա այդ պրոցեսն է։ Պատահականությունների բոլոր ալիքները, ժամանակավոր դժվարություններն ու խելահեղությունները ջարդվելու են այդ վեհության առջև։

Բայց ժամանակն է, որ այդ վեհությունը անցնի նաև պետական կառույցներին, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտներին։ Այդ դեպքում կհաղթենք բոլորս։

Ինքներս մեր առաջ ազնիվ լինելու դեպքում կընդունենք, որ մեր ողբերգական տապալումների հիմքում հենց վեհության պակասն էր, մեր մտածողության և վարքագծային մանրությունը։

Արցախի և անվտանգության սուր խնդիրներ ունեցող պետության մեջ պետական մտածողությունը, տասնամյակների ընթացքում, այդքան ցածր մակարդակի չէր կարող լինել, չէին կարող այդքան մանր լինել պետական, քաղաքական և քաղաքացիական համակարգերի պատկերացումները։

Իհարկե, այս ամոթալի «յոլա գնալու» փուլն անվերջ չի ձգվելու։ Արագ վերականգնում կլինի այն պահից, երբ հասկանանք, որ  մեր պետությունը պետք է առաջ տանի խորքային պատկերացումներ ունեցող, սեփական փողից ու նյութական բարիքներից այս երկիր վեր տեսնող մարդկային որակը։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930