Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ Արա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնում

Նոյեմբեր 03,2025 11:33

«Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար:

Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի:

Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով:

Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը», – հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր. «Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»:

Հիշեցնենք՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են երեկ՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբրև Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը, ինչը փաստաբան Արա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ սուտ մատնություն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930