ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում․ խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Այս շաբաթ պաշտոնապես կստանանք գործողությունների ծրագիրը, գնդակն արդեն կլինի Հայաստանի դաշտում, որովհետև հստակ կլինեն այն միջոցառումները, որոնք ՀՀ պետական մարմինները պետք է ապահովեն»,- մանրամասնեց նա։
Նախարարը խոսեց նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին․ հոկտեմբերի 30-ի դրությամբ 21 հազար 916 անձ դիմում է ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 14 հազար 64 անձի, 7 հազար 191 անչափահաս էլ անձնագրավորման կարգով է քաղաքացիություն են ստացել, 7 հազարից ավելի գործեր էլ ընթացքավորման փուլում են։
Հանրային հնչեղություն ստացած տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով էլ, ըստ բանախոսի, խնդիր ունենք, բայց նախորդ տարվա 9 ամիսների համեմատ նաեւ ունենք նվազում․ այս տարվա 9 ամսում արձանագրվել է 1443 դեպք, ինչը 5,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացահայտվել է բազմադրվագ գողություն կատարող 165 խմբեր, շորթում կատարող` 4 հանցավոր խմբեր։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































