Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողն աշխատանքի կընդունվի բացառապես բարեվարքության ստուգման եզրակացության հիման վրա․ Արփինե Սարգսյան

Նոյեմբեր 03,2025 13:04

Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի խորքային բարեփոխումն ընթացիկ տարում եղել է ՆԳ նախարարության թիրախում․ այս մասին այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովն ընդունել է Ոստիկանության կարգապահական նոր կանոնագիրքը, որտեղ բարեվարքության թեմային հստակ անդրադարձ է եղել:

«Առաջին անգամ հետևյալ կարգավորումը ունենք՝ նախարարության կազմում գործող Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որը պատասխանատու է նաև համակարգի կարգապահության, նաև այդ դեպքերի բացահայտման համար, աշխատանքի է ընդունելու ծառայողին բացառապես բարեվարքության ստուգման եզրակացության հիման վրա։

Կարծում եմ՝ սա շատ կարևոր է, քանի որ բարեվարքությունը, կարգապահությունը ստուգող ստորաբաժանման աշխատակիցները առաջին հերթին պետք է իրենք լինեն այդպիսին, հետո նոր դիտարկեն մյուս ծառայողների վարքագիծը»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930