Լրահոս
Օրվա լրահոսը

«3-ամյա Տիգրանի հայրը, խեղդամահ անելով, սպանել է երեխային»․ Արփինե Սարգսյանը սահմռկեցուցիչ մանրամասներ հայտնեց

Նոյեմբեր 03,2025 14:00

«Այս պահի դրությամբ, ունենք նախնական տվյալներով սպանություն։ Երեխայի հայրը, խեղդամահ անելու ճանապարհով, սպանել է փոքրիկին։ Այս պահի դրությամբ՝ այլ տվյալ հանրայնացնել կխուսափեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի հետ կատարվածին։

Նա շեշտեց՝ այս վարկածն, ի թիվս այլնի, առաջին օրվանից եղել է իրենց ուսումնասիրության շրջանակներում։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է ասել երեխայի հայրը, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Կհիշեք՝ երեխայի եղբայրը, որն ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս (խոսել չկարողացող երեխան կոկորդն է ցույց տվել.-խմբ.)։ Ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որ հոգեկան առողջության վիճակի վրա լրացուցիչ ծանրություն՝ որպես այդպիսին չառաջանա և կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկություններ փոքրիկից, եթե որևէ բան հայտնի է։ Այս պահի դրությամբ շատ նախնական տվյալներով՝ երկու եղբայրները դուրս են եկել տնից, հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով երեխայի կյանքին վերջ է տվել։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը։ Այս պահի դրությամբ՝ այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող»։

Արփինե Սարգսյանը նաև մանրամասնեց՝ երբ դեպքը տեղի է ունեցել, և սկսել են որոնողափրկարարական աշխատանքները, ամբողջ հարակից հատվածով իրականացվել է տարածքի չակերտավոր սանրում․ «Յուրաքանչյուր հաջորդ անցնելու պայմաններում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի՝ նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել»։

Արփինե Սարգսյանն ասաց, որ այս ընտանիքի թեման կոմունիկացվել է նաև տարածքային միասնական սոցիալական ծառայության հետ, որ ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն և ընթացք տրվի։

Արփինե Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930