Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է՝ նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյանի հաշվին։ Մի բան հաշվի չեն առել՝ չեն հաջողելու». Դավիթ Ղազինյան

Նոյեմբեր 03,2025 14:12

«Իշխանությունները որոշել են տարվա վերջում կամ եկող տարվա սկզբին էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնել՝ չշեշտելով Սամվել Կարապետյանի կամ «Տաշիր կապիտալի» անունը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նրա կարծիքով, իշխանության նման մոտեցման միակ դրդապատճառն առաջիկա խորհրդարանական ընտրություններն են․ «Որ ասեն՝ մենք ենք իջեցրել՝ եկեք մեզ ընտրեք, մեր կառավարիչն է լավ աշխատել»։

Բայց Դավիթ Ղազինյանը զգուշացնում է՝ չի ստացվելու․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարույթը ՀԷՑ-ի դեմ ևս մեկ ամսով երկարացրեցին, որովհետեւ լիցենզիայից զրկելու հիմքեր չեն գտել։ Ակնհայտ է՝ նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյանի հաշվին։ Մի բան հաշվի չեն առել՝ չեն հաջողելու»։

Այս համատեքստում նա անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու՝ ՀԷՑ-ի առաջարկը մերժելուն․ «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ «Տաշիր կապիտալ»-ի կողմից հունիսի 6-ին եղել է առաջարկ՝ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ էներգաբալանսի շեղման արդյունքում առաջացած շահույթի հաշվին, և հունիսի 13-ին Հանձնաժողովից ստացել էր պատասխան, որ մինչեւ տարվա վերջ սակագինը կվերանայեն»։

Հիշեցրեց՝ իրենց հայտարարությունից հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչության պետերից մեկը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե իբր ՀԷՑ-ը մի կողմից դիմել էր սակագինը իջեցնելու առաջարկով, մյուսով բարձրացնելու՝ 12 մլրդ ներդրում կատարելու համար։ Հայտարարությունից հետո Արթուր Ղազինյանը հրապարակել էր ՀԾԿ հանձնաժողովի համապատասխան նիստի ձայնագրությունը, որտեղ ինքը ասել է, որ 12 մլրդ դրամի ներդրումների դիմաց հետագայում՝ մոտ 30 տարվա ընթացքում հանձնաժողովը կփոխհատուցեր, եթե ոչ՝ ապա ՀԷՑ-ն իր շահույթի հաշվին կաներ, բայց ոչ սակագնի հաշվին․«Այսինքն, ակնհայտ սուտ տեղեկություն»։

Իրենց առաջարկի մերժումը հիմնավորելու ևս մեկ սուտ բացահայտեց Դավիթ Ղազինյանը՝ մանրամասնելով, որ երբ առաջարկել են էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնել, իրենք հիմնվել են այդ պահի դրությամբ՝ 5 ամսվա 3.6 մլրդ շահույթի վրա, որը բաժանել են ամբողջ տարվա ընթացքում ծախսելիք կվ/ժ-ի վրա։ Արդյունքում, ստացվում է մոտ 3 դրամ էժանացում։ Ըստ նրա, ներկայումս այդ շահույթը հասել է 7.3 մլրդ դրամի եւ եթե այն բաժանվի այս ամիսների ընթացքում սպառված 1.6 մլրդ կվ/ժ հոսանքի վրա, կստացվեր մոտ 5 դրամի սակագնի իջեցում։ Այս տարբերակով հաշվարկների դեպքում, նրա համոզմամբ, սոցիալական անապահով խավերի համար ընդհուպ մինչեւ անվճարի կարելի է սանդղակը մոտեցնել։ Իսկ գործող սխեմայով, ինչի փոփոխությունը ՀԷՑ-ում արվել է նոր կառավարիչի պայմաններում, մեծ ծախս ունեցող բաժանորդներն ավելի էժան են վճարում, ինչի արդյունքում սակագինը բնակչության համար չի իջնում։

Ընդհանուր առմամբ, ըստ բանախոսի, 3 տարիների ընթացքում այլընտրանքային էներգաաղբյուրներից էլեկտրաէներգիա գնելու միջոցով Էներգետիկայի համակարգից դուրս է եկել 30 մլրդ դրամ, որի հաշվին նույնպես կարելի էր նվազեցնել սակագինը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930