Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսում են ՀԷՑ-ը մեր թշնամի պետության ինչ-որ կազմակերպություններին օտարելու մասին»․ Դավիթ Ղազինյան

Նոյեմբեր 03,2025 15:12

«Խոսում են ՀԷՑ-ը մեր թշնամի պետության ինչ-որ կազմակերպություններին օտարելու մասին։ Չեմ ուզում հավատալ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նա հիշեցրեց, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել էներգետիկայի մասին ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները Սահմանադրությանը համապատասխան լինել-չլինելու մասին հայցը եւ հարց տվեց․ «Բա որ ՍԴ-ն որոշի, որ այդ փոփոխությունները հակասահմանադրական են՝ ի՞նչ են անելու։ Մտածո՞ւմ է մեկը դրա մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Ղազինյանն ասաց, որ տարվա վերջում՝ նոյեմբերին, որը համարվում է հաշվարկային տարվա ավարտ, իշխանությունը պետք է գնա իրենց ընդառաջ եւ իրենց հայտով իջեցնի էլեկտրաէներգիայի սակագինը։ Նա ենթադրում է, որ կարող են ինչ-որ հեքիաթ-պատճառաբանություններ հորինել, բայց տրամաբանական բացատրություններ չի տեսնում։ Եթե այնուհանդերձ, ՀԷՑ-ը լիցենզիայից զրկվի, իր կանխատեսումներով՝ բավական բարդ իրավիճակ է ստեղծվելու՝ անարդյունավետ կառավարման համատեքստում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930